Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն ու մագիստրանտները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ:
«Հրապարակը» գրում է․ Կառավարության նիստում վարչապետի այն հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
Երեկ մեզ հետ կապվեցին բուհի մի խումբ ուսանողներ, որոնք տեղեկացրին, որ մինչ օրս չեն ստացել կրթաթոշակները։ Ըստ նրանց՝ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, իրենք պատրաստվում են դիմել վարչապետին, քանի որ նա նախօրեի նիստում հայտարարել է, որ այսուհետ ժամկետների խախտման համար պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն: Ի՞նչ տարբերություն` ոլորտն ուժայի՞ն է, թե՞ կրթական:






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ