Պենտագոնը անհանգստացած է «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի արձակմամբ, ԱՄՆ զինվորականները դեռ չեն պատրաստել արձակման գնահատականը:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Մենք միանշանակ մտահոգված ենք դրա գործարկմամբ, մենք դեռ չունենք ազդեցության գնահատում, բայց դա միանշանակ մտահոգող իրավիճակ է»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։
Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից