Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ը, 28-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ը լեռնային շրջաններում՝ ձյան, 27-28-ը նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-28-ը սպասվում են տեղումներ, 27-28-ը բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, նոյեմբերի 25-ից սկսած՝ եղանակային պայմանները կտրուկ փոխվելու են: Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նվազելու է մինչև 10 աստիճանով:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ․ Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը, շքեղ միջոցառման տեսանյութը
Գյումրիում շարունակվում են նախնական ընտրությունները. Լուսանկարներ