Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն Լիբանանի «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են լիբանանյան չորս բարձրաստիճան աղբյուրներ։
Լիբանանում հրադադարի շուրջ քննարկումները զգալի առաջընթաց են գրանցել, հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր ամերիկացի գործընկերների հետ այս ուղղությամբ և հուսով ենք, որ բոլոր ներգրավված կողմերը հնարավորինս շուտ կօգտվեն այս հնարավորությունից», – ասված է հայտարարության մեջ։







Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի