22/12/2024

Ելենա Զելենսկայան և Ուկրաինայի ամուսին նախագահը առանձին են ապրում, երեխաները՝ Կիևում են․ Լուսանկար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ են այժմ իրենց երեխաները։

Զելենսկայայի խոսքով՝ իր երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով ինքը չի կարող բացահայտել բոլոր մանրամասները։ Նա նշել է, որ իրենց որդին և դուստրը շարունակում են մնալ Կիևում։

Առաջին տիկինն ընդգծել է, որ մինչ ինքը պարբերաբար գործուղումների է մեկնում, այդ թվում՝ արտասահմանյան, իրենց երեխաները այս ամբողջ ընթացքում մշտապես գտնվում են Ուկրաինայի մայրաքաղաքում:

Ուկրաինայի նախագահի կինը պատմել է նաև, որ թեև ինքն ու ամուսինը շարունակում են առանձին ապրել, բայց աշխատանքի շնորհիվ նրանք կարողանում են հանդիպել միմյանց և միասին ժամանակ անցկացնել։

Զելենսկու կինը խոստովանեց՝ առանձին են ապրում. բացառիկ մանրամասներ