Նոյեմբերի 25-ին Սերբիայի խորհրդարանի նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող կուսակցության պատգամավորների, ընդդիմության անդամների և նախարարների միջև։ Իրավիճակին միջամտել է խորհրդարանի անվտանգության ծառայությունը։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, Սերբիայի խորհրդարանը պետք է քննարկեր 2025 թվականի բյուջեի նախագիծը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել մինչ պաշտոնական քննարկումների սկսվելը։ Ընդդիմության ներկայացուցիչները նախարարներին դիմավորել են «Ձեր ձեռքերն արյունոտ են» բացականչություններով։
Նիստի սկզբում օրակարգը հաստատելուց հետո ընդդիմության պատգամավորները ոտքի են կանգնել և կառավարության հրաժարականի կոչեր հնչեցրել:
Նրանք իշխանություններին մեղադրել են նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 15 մարդու մահվան համար: Ընդդիմադիրները պնդել են, որ միջադեպը իշխանության կոռումպացվածության հետևանքն է:
Նրանք պարզել են պաստառներ, որտեղ գրված է եղել՝ «Կոռուպցիան ձեր հայրանունն է», «Կոռուպցիան սպանում է»:
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից