Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին փոխանցել է, որ երկրում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը՝ դեկտեմբերի 29-ին:
Նախօրեին պատգամավոր Մամուկա Մդինարաձեն ասել էր, որ իշխանության մեջ գտնվող կուսակցությունը «99%-ով» կողմնորոշվել է թեկնածուի մասին։ Նրա խոսքով՝ թիմը որոշել է, որ նա պետք է լինի մարդ՝ «հոգով և սրտով վրացի»։ Անուններ դեռևս չեն հաղորդվում։
Մդինարաձեն միայն բացառել է, որ միլիարդատեր ԳՄ հիմնադիր և պատվավոր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կառաջադրվի նախագահի պաշտոնում։
Mtavari հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխանությունն ընտրություն կկատարի երկու թեկնածուի միջև՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի, որը վերջերս ղեկավարել է Ազգային խորհրդարանի գրադարանը։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից