Նոյեմբերի 25-ին իրավապահները, իրականացնելով հսկայածավալ օպերատիիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում՝ Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը:
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, համայնքային ոստիկանները պարզել են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանը, որը նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» տղան:
Վերջինը տեղափոխել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 24-ին Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում 2 «Lexus» է այրվել:







Բաց մի թողեք
Հայտնաբերվել է որոնվող երիտասարդի մարմինը. Լուսանկար
Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր
Մանրամասներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի տանիքում բռնկված հրդեհից․ Լուսանկար