Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Լեհաստանի նախագահի այցելությանը հայ-ադրբեջանական սահման:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնալից հայտարարություն է տարածել և Անջեյ Դուդայի այդ այցը որակել որպես «հեռադիտակ-շոու»:
«Խորապես ցավում ենք Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ անընդունելի դիվանագիտական «հեռադիտակ-շոուի» մասնակցության համար, որը հանգեցրեց Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը: Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական գործողության»,- հայտարարել է ԱԳՆ-ն:






Բաց մի թողեք
Ռուսաստանում գնդակահարվում են, բայց չեն ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ
Զինծառայողին ինքնասպանության են հասցրել․ Սուրեն Պապիկյանի արձագանքը․ Մանրամասներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ