18/02/2026

Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ

EATM
Ինչո՞ւ է Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ նիստն անցկացվելու ՌԴ-ում, ինչի համար է այն նախագահող պաշտոնական Երևանը նման որոշում կայացրել: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են հետևյալը. «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով կկայանա դեկտեմբերի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Այն կնախագահի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.