Ինչո՞ւ է Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ նիստն անցկացվելու ՌԴ-ում, ինչի համար է այն նախագահող պաշտոնական Երևանը նման որոշում կայացրել:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են հետևյալը. «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում:
Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում:
Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով կկայանա դեկտեմբերի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Այն կնախագահի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում