Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես է հնարավոր դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու:
«Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել info@civilcontract.am էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով: Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է:
Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են ե՛ւ գրանցվել, ե՛ւ չգրանցվել, այդ թվում՝ քաղաքական հայեցողությամբ»,- գրել է վարչապետը:
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել էր նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ:

Բաց մի թողեք
Հայաստանի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանը հեռանում է հավաքականից․ Լուսանկար
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում սկսվում է անցումային փլեյ-օֆֆի փուլը
Փետրվարի 18-ի աստղագուշակ․ Գերազանց հանդիպումներ կունենաք ոչ ֆորմալ մթնոլորտում