Ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ավագանու մանդատները վայր դնելու արձանագրություն ներկայացրին, որը քաղաքում կառավարման ճգնաժամի բերեց:
Փաստացի Գյումրին այս պահին որոշումներ կայացնող չունի:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվել նախնական ընտրություններ, միջազգային լեզվով ասած՝ փրայմըրիզ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ ստեղծված ճգնաժամի պատճառը Գյումրու ընտրված իշխանության ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունքն է:
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որպես կառավարող ուժ չի կարող անտարբեր լինել իրավիճակի նկատմամբ:
«Ինչ ենք մենք ասում, ասում ենք, որ հասկանանք, թե վարչապետն ում նշանակի պաշտոնակատար, որոշել ենք գնալ փրայմրըիզի ճանապարհով. տեղի կունենա նախնական ընտրություն, և որոշակի թեկնածուներ կառաջադրվեն, որից հետո վարչությունը, ըստ էության, կհաստատի թեկնածությունների որոշակի շրջանակ, և ապա գյումրեցիներին մենք կգնանք ու կհարցնենք, կասենք՝ սիրելի գյումրեցիներ, ում եք դուք տեսնում որպես Ժ/Պ: Մենք հնարավորություն կտանք, որ այդ նշանակման գործին մասնակցեն նաև գյումրեցիները»,- ասում է նա:
Հարցին՝ ինչո՞վ է կարևոր փրայմըրիզի ճանապարհով գնալը, Կոնջորյանը պատասխանում է՝ կարևոր է խթանել մրցակցությունը, քանի որ այդ դեպքում է, որ կայանում են քաղաքական գործիչները:
Իսկ թե բուն ընտրությունները Գյումրում ե՞րբ տեղի կունենան, վերջինս չի կարող ասել, որովհետև կան օրենսդրությամբ սահմանված որոշակի ընթացակարգեր:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան