Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ գնելու հայտ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, ինչն արդեն հաստատվել է։ Քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է մրցույթ՝ ծաղիկների մատակարարողին գտնելու համար։
Հրապարակ թերթը գրել է․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքվեցինք՝ ծաղիկները եւ ծաղկեպսակները վարչական շրջանն ի՞նչ է անում, պատասխանեց․ «Եռաբլուր գնալու դեպքում ենք տանում ծաղկեպսակները, մենք տարեցներ ունենք․․․իսկ ծաղիկները նվիրում ենք, օրինակ, երբ պարգեւատրում ենք, պե՞տք է ծաղիկ տանք չէ»։
Մխիթարյանը մեզ նաեւ փոխանցեց, որ 2025-ի համար 1 միլիոն դրամի ծաղիկներ գնելու հայտ են ներկայացրել, սակայն, հնարավոր է, որ գնումը կատարվի ավելի մատչելի տարբերակով։
Նշենք, որ տարվա կտրվածքով ծաղիկների եւ ծաղկեպսակների գնման համար 1 միլիոն դրամը փոքր թիվ չէ։ Ծաղկեպսակի գինը 15-20 հազար դրամի սահմանում է, իսկ ծաղկային փնջեր կարելի է գտնել նաեւ 3000 դրամից սկսած։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»