Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան լքել է իր պաշտոնը, հայտնում է Մթավարի հեռուստաալիքը։
Հաղորդվում է նաև, որ նախկին արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնից։
Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շաֆակիձեն նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին։
Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է սառեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:
Նիդերլանդներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան ևս իր հրաժարականի մասին հայտարարություն է արել։ Նրան հետևել են Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին, Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Վեկուան:
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան