Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են:
Քաղաքի պետական համալսարանի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ այդտեղից, նրանք խարույկներ են վառել, բերել նաև անվադողեր: Ցուցարարները միմյանց սնունդ են հյուրասիրում:
Ակցիայի կապակցությամբ պողոտայում դադարեցվել է երթևեկությունը, կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են գոյացել։ Տարածք են տեղակայվել ոստիկանության հատուկ ուժեր։
Գիշերվանից մինչև հիմա պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև։
Խորհրդարանի տարածքից Օպերայի ուղղությամբ շարժվել են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները, և ակցիայի մասնակիցներին նախազգուշացում է տրվել։ Ոստիկաններին հետևում են զրահամեքենաներ։ Իրավապահները տղկայված են Ճավճավաձեի փողոցով, որտեղ ցուցարարները ինքնաբուխ բարիկադներ են տեղադրել։, սակայ առայժմ բախոմներ չկան:
Ռուսթավելի պողոտան և Լագիձեի փողոցը նույնպես շրջափակված են ոստիկաններով: Բացի այդ, Ազատության հրապարակը հսկողության տակ են վերցրել ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները, ինչպես նաևտեղակավել է հատուկ տեխնիկա։
Ընտրություններից հետո ընդդիմության կողմից սկսված բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են առել և ավելի լայնածավալ դարձել այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է սառեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:





Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․