Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել: Ցուցարարները հրդեհի ժամանակ սուլել են և քարեր շպրտել շենքի ուղղությամբ:
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խորհրդարանի հարակից տարածքում հանրահավաքի մասնակիցների բողոքն «ամբողջությամբ դուրս է եկել հավաքների ու ցույցերի մասին օրենքով նախատեսված շրջանակներից և ամբողջապես բռնի բնույթ է ստացել»։
Խորհրդարանի մոտ մեծ թվով հատուկջոկատայիններ են կենտրոնացված։ Տեղի է ունենում բանավոր վիճաբանություն, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ արձակում են ճայթուկներ և հրագործական այլ արտադրանք։
Ցուցարարների կողմից արձակված հրավառության պատճառով հրդեհ է բռնկվել խորհրդարանի շենքի սենյակներից մեկում: Իրավիճակը բավական լարված է։
Ոստիկանությունը սկսել է ջրցան մեքենաներ կիրառել խորհրդարանի հետնամուտքի մոտ։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ