Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ որոշումը՝ դադարեցնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, անվանել է «ժամանակավոր երևույթ»։
Դեկտեմբերի 1-ին կառավարության վարչակազմում կայացած մամուլի ասուլիսում Կոբախիձեն հայտարարել է, որ մինչ այժմ գործող ԱՄՆ վարչակազմը փորձում է «առավելագույն դժվար ժառանգություն» թողնել Թրամփի նոր վարչակազմին։
Ինչպես ասել է Կոբախիձեն, «նրանք դա անում են Ուկրաինայի նկատմամբ, իսկ հիմա անում են նաև Վրաստանի նկատմամբ»։
Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը «սկզբունքային նշանակություն չունի», ուստի Վրաստանի կառավարությունը մտադիր է «ամեն ինչի մասին խոսել» նոր վարչակազմի հետ։
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցին՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն արդեն խոսե՞լ են ապագա վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, Կոբախիձեն պատասխանել է, որ «եղել է անուղղակի շփում», և իրենք սպասում են «ուղիղ» շփման։ Հարցին, թե ում հետ է եղել այդ անուղղակի շփումը, Վրաստանի վարչապետը պատասխանել է, որ դա «ներքին խոհանոց» է։
«Ազատություն» ռադիոկայանը Իրակլի Կոբախիձեից հետաքրքրվել է նաև, թե արդյոք նա ծանո՞թ է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի քննադատական դիրքորոշմանը Վրաստանի կառավարության նկատմամբ, և որ Ուիլսոնը դիտարկվում է արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ինչպես պատասխանել է Իրակլի Կոբախիձեն, գլխավորը Թրամփի վարչակազմն է, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է. «Ինչ որ ասի Թրամփը, այդպես էլ կլինի: Ուստի մեզ համար գլխավորը Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններն են»։
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան