23/12/2024

Վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները․ Արամ Սարգսյան

Ներքաղաքական համերաշխության միակ տարբերակը արդար ընտրություններն են։

Վրացական իշխանությունները կեղծել են ընտրությունները, որ անընդունելի է ինչպես քաղաքակիրթ աշխարհի և իրական ժողովրդավարության կողմնակիցների, այնպես էլ առաջադեմ աշխարհի առավելությունները տեսած վրաց ժողովրդի համար, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ում ու պատրաստ է պայքարել իր ապագայի համար։

«Հանրապետություն» կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում ժողովրդավարության և ինքնիշխանության համար պայքարող ուկրաինացի, մոլդովացի և վրաց ժողովուրդներին։