ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ՔՊ վարչության նիստի օրը, որի ժամանակ կանչվել էին նաեւ ՔՊ գզվռտոցի «հերոսները»՝ Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Հրաչյա Հակոբյանը՝ հասկանալու, թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը վայրահաչում երկու պատգամավորների հասցեին, Նիկոլ Փաշինյանը կտրուկ է եղել:
Նա պահանջել է Անդրանիկ Քոչարյանից կա՛մ ապացուցել, որ Սիսակ Գաբրիելյանն ու իր աներորդի Հրաչյա Հակոբյանը բիզնեսմենի «դեղ ցրողներն են» կա՛մ ողջ խմբակցության առջեւ՝ ի տես բոլորի, ներողություն խնդրել պատգամավորներից նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար:
Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին եւ Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից եւ Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի եւ զրպարտությունների համար:
Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաեւ ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից եւս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ:
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրելուց՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին:
Դեռ միայն Փաշինյանի աներորդուց՝ Հրաչյա Հակոբյանից է ներողություն խնդրել ու Սիսակ Գաբրիելյանից»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ