ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը TRUTH սոցիալական ցանցում հայտարարել է, որ մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու 2019 թվականին մեծ հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ շաբաթ օրը ես կմեկնեմ Փարիզ, Ֆրանսիա՝ մասնակցելու հոյակապ և պատմական Աստվածամոր տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո»,- գրել է Թրամփը:
Թրամփը գովել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին շենքի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։
Նա նաև նշել է, որ տաճարի բացման օրը «շատ հատուկ է լինելու բոլորի համար»։
Բաց մի թողեք
100 հրաման առաջին իսկ օրը․ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Թրամփը
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ