Երկու շաբաթից ավելի մտորելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու` մանդատից չհրաժարվելու մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. Աղազարյանը, հիշեցնենք, դեռ օրեր առաջ` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո, մի հայտարարություն էր արել, թե իր ռուսաստանաբնակ ընկերը խնդրել է, որ ոչ մի որոշում չկայացնի, քանի դեռ ինքը չի ժամանել Հայաստան: Իսկ թե երբ կգա ընկերը, ասել էր` պարզ չէ. կարող է մեկ ամսից կամ մեկ տարուց գա:
Պարզ էր, որ փորձում է հնարավորինս ձգել, առճակատման չգնալ Նիկոլ Փաշինյանի հետ` ո՛չ մերժել, ո՛չ համաձայնել նրա «խնդրանքին»։ Սակայն մեզ պատմեցին, որ այդ հայտարարությունից հետո ճնշումներն ավելի են թեժացել:
Նա «վերեւների» հետ երեկ շատ տհաճ խոսակցություններ է ունեցել, անուղղակի սպառնալիքներ ստացել, ինչն էլ արագացրել է իր որոշման հրապարակումը։ Կան հավաստի տեղեկություններ, որ առաջիկայում գլխավոր դատախազը հնարավոր է մտնի խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ հայտնի ոչխարների գործով մեղադրանք առաջադրեն։ Այս քայլերը, իհարկե, խայտառակություն են եւ Սահմանադրության ոտնահարում, բայց Փաշինյանը կարծում է, որ ավելի լավ է իրեն բռնապետ կոչեն, քան ասեն` թույլ է, իր թիմն անգամ իրեն չի ենթարկվում:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ