Այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4 ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել:
Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:
Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Երեւանի քաղաքապետարանից երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանեցին, որ նրա վիճակը կտրուկ վատացել է ժամը 11-ի սահմաններում, մանկապարտեզից շատ արագ շտապ օգնություն են կանչել, բայց մինչեւ շտապ օգնության ժամանելը, այդ երեխային ծնողներից մեկը իր սեփական մեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն:

Բաց մի թողեք
Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ
Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար
Մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները․ Գոհար Ղումաշյան. Տեսանյութ