«Հանուն սեփական վարկանիշի բարձրացման Նիկոլ Փաշինյանի շոուները միայն Վոթսապով sms-ներ հղելու սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի:
«Հրապարակ» թերթը գրում է. Առաջիկայում հնարավոր է նոր՝ դրամատիկ բեմականացումների ականատես լինենք։ Երեկ դրա մի մասին արդեն ականատես եղանք․ ՆԳՆ հատուկ ջոկատայինները քաղաքի տարբեր փողոցներից ինչ-որ գողականների էին ասֆալտին փռում ու բերման ենթարկում:
Մեկ այլ տեղեկություն էլ ստացանք. պարզվում է՝ բյուջեի հաշվին ամենաշատ շրջագայող ընտանիքի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնարարել է իրեն տրամադրել ինքնաթիռների բիզնես դասից օգտվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների ցանկը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունները հավաքագրելուց հետո նոր բեմադրություն է սպասվում: Ցուցադրաբար կամ ներքին կարգով Փաշինյանն անարգանքի սյունին է գամելու բոլոր նրանց, ովքեր իրենց «համեստ աշխատավարձով» կարողանում են մի քանի միլիոնանոց ուղեւորությունների մեկնել»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները