«ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է:
Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում:
Բայց Աննա Հակոբյանն էլ մեծ ցանկություն ունի իր ազգական Վահագն Մկրտչյանին կարգել քաղաքապետի ԺՊ` հետագայում ընտրվելու հեռանկարով։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում անցկացված հարցումների արդյունքում մինչ այս պահը իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի եւ թեկնածուների ռեյտինգները հետեւյալ բաշխվածությունն ունեն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջին հորիզոնականում, երկրորդը կիսում են ՔՊ-ն եւ ԴՕԿ-ը, երրորդն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» է, արմատական ընդդիմությունը դեռ հայտարարություն չի արել»:
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել, որ չկա ոչ թե կոնֆլիկտը, այլ Ղարաբաղը
Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան (տեսանյութ)
«Նարեկս շատ էր սիրում կյանքը, նրա ձայնը, ծիծաղն ականջներիս մեջ է». կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն անմահացել է 2023 թ. մայիսի 12-ին Սոթքի մարտական դիրքում. Լուսանկարներ