13/01/2025

Վերաբերմունք է փոխվել․ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից․ նշվում է պատճառը

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Քննարկվել են նաև այլ հարցեր։

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։

Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։

Մյուսների մեջ, իհարկե, շատ կան Աղազարյանին «բալետ անողներ», բայց՝ ծածուկ: ՔՊ-ից մեզ պատմեցին, որ սորոսական, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը խմբակցության վերջին նիստում հարց է բարձրացրել, թե ինչ կարգավիճակով է Հովիկ Աղազարյանը մասնակցում նիստին։

Հիշեցնենք, որ խմբակցության նիստը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարություն տարածեց, թե մերժում է Փաշինյանի «խնդրանքը»` մանդատը վայր չի դնում: Եվ մազերի գույնը փոխած տիկինը որոշել է Փաշինյանին հավաստել իր հավատարմությունը` նման հարց բարձրացնելով, ինչին, զարմանալիորեն, Հայկ Կոնջորյանն արձագանքել է` խմբակցության անդամի կարգավիճակով։ Սակայն պարզ է, որ «առաջնորդը» շատ վրդովված է, եւ հնարավոր է` առաջիկա օրերին Աղազարյանին հեռացնեն խմբակցությունից, անգամ` կուսակցությունից։