Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի վերջին ձեռքբերումներին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, ներկայացվել են նաև ականավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի աշխատանքներից երկուսը:
Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:
«Բացման խոսքում Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի տնօրեն Քսավիե Ռեյն անձամբ ներկայացրել է Երվանդ Քոչարին՝ արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կերպարվեստում, ինչպես նաև կարևորելով այն հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համատեքստում։
Երվանդ Քոչարի թանգարանը խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այդ մեծ ու նշանակալի իրադարձությանը մասնակցելու և իրենց աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ