Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված՝ իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը՝ պատճառելով 3000 դոլարի վնաս:
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու տղամարդ:
Հետագա ձեռնարկված միջոցառումներով երկուսն էլ հայտնաբերվել և, իրենց վարած «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հայտնել են, որ գողոնը գտնվում է իրենցից մեկի «Մերսեդեսում»:
«Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին
Ներկայացել են ոստիկանության, ԱԱԾ-ի, ԿԲ-ի աշխատակիցներ, 59 քաղաքացուց գումար հափշտակել. գործը դատարանում է
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ