«Ես շոկի մեջ էի, ուզում էի ինքս խեղդել Հովիկ Աղազարյանին», նրան կուսակցությունից հեռացնելու մասին որոշման առիթով ասում է ԱԺ նախագահը` նկատի ունենալով որոշման պատճառը, Աղազարյանը կազմակերպել է պետական և ներկուսակցական «կոնֆիդենցիալություն» ունեցող տեղեկություններ: «Ամենասարսափելին այն է, որ այս ամեն ինչը էն չի:
Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Իրական պատճառը չեմ կարող ասել, սարսափելի բաներ են, դրանք մի քանի ամիս հետո կպարզվի»,- հայտարարում է Հովիկ Աղազարյանը` դարձյալ նկատի ունենալով իր հանդեպ կուսակցության որոշումը:
Ի՞նչ շոկ ու սարսափ է տիրում կառավարող կուսակցությունում: Հանրությունը չունի այդ հարցի պատասխանը: Հարցին պատասխանելուց խուսափում են փաստորեն թե’ կուսակցությունը, թե’ դրանից հեռացված Աղազարյանը: Կնշանակի, որ տեղի ունեցողը թատրո՞ն է:
Որովհետև, եթե խոսքը վերաբերում է այդօրինակ գնահատականների ու բնորոշումների արժանի իրավիճակի հետ, ապա այդ բնորոշումները տվողներից որևէ մեկը պետք է ունենա պատասխանատվություն և պատասխան տա հանրության հարցերին, թե ինչի մասին է խոսքը, ի՞նչ շոկի կամ սարսափի:
Եթե չկան այդ պատասխանները, ապա կամ բնորոշումները ընդամենը թատրոն են, որը քողարկում է շատ ավելի կարևոր որևէ պրոցես կամ իրողություն, կամ այդ մարդիկ ծայրաստիճան անպատասխանատու են հանրության հանդեպ:
Իսկ կարո՞ղ է պատահել, որ հետո նրանցից որևէ մեկը կանգնի խորհրդարանի ամբիոնին ու պոստֆակտում հայտարարի, թե իր մեծ սխալն այն էր, որ ժամանակին չի բարձրաձայնել հանրությանը առկա իրողությունների մասին, չի ներկայացրել իրականությունն այնպես, ինչպես կա, այլապես ժամանակին ասելու պարագայում հանրությունն ու պետությունը կունենային ավելի քիչ կորուստ:
Չէ որ մի անգամ արդեն եղել է այդպիսի նախադեպ: Հիմա «շոկի» ու «սարսափի» բեմականացումը նորի՞ համար է:
Բաց մի թողեք
Սա է ՔՊ-ի միջին վիճակագրական դեմքը
Կովկասի աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական կլիմայի խնդիր
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը