Դեկտեմբերի 5-ին Երևանում ողբերգական ավտովթար է տեղի ունցել:
Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մ. Սարգսյանի վարած «Մերսեդես» մակնիշի և 80-ամյա Վ. Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ