Freedom Broker Armenia-ն՝ IMAST-ի հետ համագործակցության շրջանակում, $40 000 է նվիրաբերել սոցիալապես կարևոր ծրագրերի իրագործմանը Հայաստանում։ Այս մասին հայտարարվեց դեկտեմբերի 3-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված «Բարեգործության իմա՞ստը» խորագրով միջոցառմանը։
Այս միջոցառումը նշանավորեց Freedom Broker Armenia-ի և սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ իրականացնող IMAST հարթակի համագործակցության սկիզբը։ Համագործակցության նպատակն է աջակցել սոցիալապես կարևոր ծրագրերի իրագործմանը Հայաստանում՝ խթանելով բարեգործության նոր մշակույթի ձևավորումը։
IMAST-ի հիմնադիր Հայկ Հայրապետյանը իր խոսքում ընդգծեց՝ նախաձեռնությունը ստեղծել է 2022 թվականին, երբ փնտրտուքների մեջ էր։
«Մի գիրք գտա, որը պատմում էր համակենտրոնացման ճամբարում գտնվող մարդկանց մասին։ Նրանք, ովքեր ապրելու իմաստ էին գտնում, երկար էին ապրում, ովքեր ոչ՝ շուտ էին մահանում։ Այդ գրքից մի կարևոր բան սովորեցի․ կարևոր չէ այն, թե ինչ ես սպասում աշխարհից, այլ այն, թե ինչն է աշխարհը սպասում քեզնից։ Իմաստը տալու մեջ է։ Ստանալու առումով հիմնականում ամեն ինչ անիմաստ է։ Երբ դու մտածում ես ոչ թե քո մասին, այլ թե ինչ կարող ես անել աշխարհի համար, այդ գործընթացը շատ դռներ է բացում։ Եվ 1.5 տարի առաջ ես եկա Հայաստան ու որոշեցի միավորել աշխարհի հայերին՝ Հայաստանին աջակցելու գաղափարի շուրջ»,-իր խոսքում նշեց Հայկ Հայրապետյանը։
Նա առանձնահատուկ ընգծեց Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությունը՝ ուրախությամբ հայտնելով, որ սկզբում IMAST-ի նախագծերին աջակցություն էին նվիրաբերում Freedom Broker Armenia-ի ընկերության աշխատակիցները՝ օգնելով սոցիալապես կարևոր ծրագրերի իրագործմանը։ Այդ ամենը վերածվեց մեծ համագործակցության։
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանն առանձնահատուկ կարևորեց IMAST-ի հետ համագործակցությունը։
«Հայաստան տեղափոխվել եմ 4 տարի առաջ՝ քովիդի ժամանակ։ Շատ բարդ ժամանակներ էին, բոլորը նստած էին տանը, հետո էլ ավելի բարդ ժամանակներ էին, երբ բարեգործության թեման արդիական դարձավ։ Կարծում եմ՝ սխալ է, որ բարդ ժամանակներում ենք միայն մտածում բարի գործերի մասին, պետք է միշտ մտածել բարի գործերի մասին։ Մենք ուրախ ենք համագործակցել IMAST-ի հետ՝ նպաստելով սոցիալապես կարևոր ծրագրերի իրագործմանը Հայաստանում»,-իր խոսքում նշեց Հովակ Հովակիմյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ բարեգործության դերի և համակարգային մոտեցման կարևորության մասին։ Freedom Broker Armenia-ի և IMAST-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Բաց մի թողեք
Լարված իրավիճակ, քաշքշոց ու վիրավորանքներ ՍԱՏՄ-ի գործողությունների ժամանակ. առգրավել է ոչ սպանդանոցային միս
8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում. Հայտնի է պատճառը
Դեկտեմբերի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը թանկացել են