26/12/2024

Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն

«Չնայած Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ գյումրեցին ինքը իր ընտրությամբ կընտրի Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց դա, ինչպես եւ մյուս խոստումները, ընդամենը հպարտ ժողովրդի երեսին թոզ փչոցի էր։

«Իրավունք» թերթը գրում է. Բանն այն է, որ բոլոր ՔՊ-ականները գիտեն, որ նշանակվելու է Կարեն Սարուխանյանը, ու իր նշանակումը հեչ կապ չունի գյումրեցիների ուզել-չուզելու հետ։

Ավելին, ինքը Սարուխանյանը, մտերիմ շրջապատում գլուխ է գովել, թե «ով են սրանք, որ ինձ տան անցնեն, տես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում»։