12/12/2024

Գաբրիել Ջեմբերեջյանին կալանավորել են ցանկացել․ Լուսանկար

«Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով: Նախօրեին քննիչը միջնորդություն է տարել դատարան` նրան կալանավորելու առաջարկով, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է եղել, որ նիկոլական դատարանն անգամ այն չի բավարարել:

Հրապարակ թերթը գրել է․ Դատական համակարգից հաստատեցին կալանքը քննելու միջնորդությունը, սակայն առաջարկեցին դիմել նախաքննական մարմնին` մանրամասներն իմանալու համար: Մեր տեղեկություններով, Ջեմբերջյանի ընկերության հաշվին փոխանցված ինչ որ գումարներ ՀՀ իրավապահներին կասկածելի են թվացել և նրանք այդ գումարները դիտել են որպես փողերի լվացում և այդ գործին կպցրել նաև Ջեմբերջյանի նախկին ընկերոջը` Սերժ Սարգսյանի կրտսեր եղբորը` Լևոն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Ջեմբերջյանն այս տարիներին պարբերաբար մուծվել է Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, իսկ վերջերս մասնակցում էր նրա կազմակերպած «Հաջողակ տղամարդիկ» խնջույքին` 1 միլիոն դրամ մուտքավճարով: «Ջի-Էլ-ՋԻ Փրոջեկտ Քոմփանի» ընկերության բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը նաև մշտապես մասնակցում է Մայր Աթոռի միջոցառումներին և բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում:

Նրա պաշտպանը ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն է, որը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները, միայն ասաց, որ իրավասու չէ Ջեմբերջյանի փոխարեն որեւէ հարցի պատասխանել։

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցերին, խոսեք պարոն Ջեմբերջյանի հետ»,-ասաց նա։

Գաբրիել Ջեմբերջյանին կալանավորելու միջնորդություն են տարել դատարան