Փարիզում ընթանում է հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, միլիարդատեր Իլոն Մասկը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլ քաղաքական գործիչներ։
BFMTV-ի փոխանցմամբ՝ արարողությունը պաշտոնապես սկսվել է Աստվածամոր տաճարի զանգերի ղողանջով։ Մայր տաճարի դռները բացել է արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը։ Նրան ուղեկցում էր կրոնական երթը։
Միջոցառման ներկաները ոտքի վրա երկար ծափահարել են տաճարը վերականգնող մասնագետներին ու հրդեհը մարած հրշեջներին։
Բաց մի թողեք
Ռուսաստանի խորքում՝ 1300 կմ հեռավորության վրա Ուկրաինայի անօդաչուները խոցել են ռազմարդյունաբերական օբյեկտ Չուվաշիայում. Լուսանկար
Լոս Անջելեսում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ. բողոքի ցույցերը վեր են ածվել վայրագ խռովությունների. Տեսանյութ
Մակրոնը զգուշացնում է․ քաղաքական ճգնաժամի դեպքում Ազգային ժողովը կարող է կրկին լուծարվել