Բաշար ալ-Ասադը Սիրիայում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հեռանալ նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին հրաժարվել բռնության կիրառումից և երկրի կառավարման խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։ Այս առումով Ռուսաստանը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։
ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և հույս հայտնել, որ իրավիճակի նկատմամբ նույն մոտեցումը կպահպանվի նաև ՄԱԿ-ի կողմից։
Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։ Նաև ենթադրվում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհված լինել ավիավթարի հետևանքով:
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին