ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:
Ծնունդով քաղաքացիության իրավունքը տրվում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ, որն ընդունվել է քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1868 թվականի հուլիսի 9-ին։
«Մենք միակ երկիրն ենք աշխարհում, որտեղ մարդը կարող է գալ, երեխա ունենա, և այդ երեխան ունենա ԱՄՆ քաղաքացիություն՝ իր բոլոր արտոնություններով։ Սա ուղղակի ծիծաղելի է, և դրան պետք է վերջ տալ»,- ասել է Թրամփը:
Նա սպառնացել է արտաքսել բոլոր անօրինական միգրանտներին և խոստացել սկսել հանցագործներից, իսկ հետո հերթը կհասնի սովորական մարդկանց:
Բաց մի թողեք
Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg