ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց անձամբ չի տեսել ԲԴԽ նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հակաարցախյան գրառումները․
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ի ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Միաժամանակ նա նկատում է՝ ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքն ազատորեն հայտնելու, ցանկացած իրավունք ենթադրում է որոշակի սահմանափակումներ եւ ֆեյսբուքյան դաշտի ուսումնասիրությունները ցույց կտան, որ շատ անընդունելի հրապարակումներ կան․ «Ֆեյսբուքը փոխել է քաղաքական դաշտը»։
Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է առաջնորդվել այն կանխավարկածով, թե ո՞ր պաշտոնին ի՞նչ որակի անձ ենք ուզում ունենալ։
Նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներն էին հայտարարություն տարածել՝ հորդորելով իշխող ՔՊ-ին՝ ետ կանչել վերջինիս թեկնածությունը, քանի որ փաստաբանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եղել՝ մինչ իր թեկնածության առաջադրումը, ինչը չի երաշխավորում անկախ մարմնի անաչառ ղեկավար լինելու հանգամանքը։
Վլադիմիր Վարդանյանը բերեց օրինակներ՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներից, որտեղ նույնիսկ դատական իշխանության ներկայացուցիչները կարող են լինել ոչ ակտիվ կուսակցականներ։ Նրա գնահատմամբ, կուսակցական լինելը խոչընդոտ է հետկոմունիստական, հետամբողջատիրական երկրներում, բայց համաեվրոպական արգելք՝ կուսակցական լինելու մասով՝ չկա։
«Մենք ամեն ինչ ընդունում ենք ի գիտություն։ Բարեվարքությունը ԿԿՀ-ն կներկայացնի՝ դա էլ կընդունենք ի գիտություն, դա էլ խորհրդատվական փաստաթուղթ է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե թեկնածուն լինում է քաղհասարակության միջավայրից, քաղհասարակությունը սատարում է թեկնածությունը, եթե քաղաքական միջավայրից է լինում՝ քաղհասարակությունը կոշտ քննադատում է նրան։ «Ցանկացած պաշտոնատար անձի հետ կապված հարցը որոշվելու է այս դահլիճում, վերջինիս ելույթը լսելուց եւ հարցերին պատասխանելուց հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է արժեքային մոտեցումներ ցույց տրվեն՝ հասկանալու համար ով եւ ինչ ճանապարհով է առաջ գնում։
***
Ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման խնդրին:
Այս մասին ԵԽԽՎ իրավական կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Այսինքն, պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մի բան անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը, կապված ռազմագերիների հետ, որոնք մենք բարձրացնում ենք, բարձրացվել են և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում։
Ինչ վերաբերում է կատարմանը, ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ Ադրբեջանի համագործակցությանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեցին Եվրոպայում Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և վերջինս չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին»,- ասել է պատգամավորը:
Ըստ Վարդանյանի, մի շարք պահանջներ են ներկայացված Ադրբեջանի պատվիրակությանը, և այդ պահանջները պետք է կատարվեն վերջինիս վերադարձի համար։
«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական կոմիտեն զբաղվում է մարդու իրավունքների և իրավական հարցերով, կրկին պետք է ասեմ, այն օրակարգային հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, որոնք բարձրացնում են մեր գործընկերները տարբեր երկրներից, մենք ունեցել ենք քննարկում այսօր և օրակարգային հարցերից մեկը եղել է այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։ Մենք ունեցել ենք հնարավորություն քննարկելու այդ հարցերը»,- ասել է պատգամավորը:
Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ օրակարգը հայտնի է բոլորին, սակայն քննարկումը լինելու է փակ ռեժիմով:
«Բայց պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացվել, մի փոքր կրկին անարդյունավետ կլինի: Այսօր դեկտեմբերի ինը, ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, վաղը դեկտեմբերի 10՝-ը մարդու իրավունքների օրն է և Երևանում այս միջոցառման կազմակերպումն այս օրերին պայմանավորված է նաև այս հարցերի քննարկմամբ և այս հիշատակի օրերով»,- ասել է նա:
Բաց մի թողեք
Հայտարարում եմ, որ շարունակելու եմ մնալ ՔՊ-ի լիարժեք անդամ. Ասլանյանը մտքափոխվե՞լ է
Ինչ նամակագրություն են ունեցել Հակոբ Ասլանյանն ու ԲՏԱ նախարարը. պարզաբանում
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն