Գերմանիայի միգրացիոն իշխանությունները ժամանակավորապես կասեցրել են Սիրիայի քաղաքացիներին ապաստանի դիմումների մշակումը։
Այս տեղեկությունը երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, հաստատել է Գերմանիայի ՆԳՆ մամուլի քարտուղար Սոնյա Կոկը։ Der Spiegel ամսագիրն առաջինն է հայտնել Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի (BAMF) որոշման մասին։
«BAMF-ը շատ ուշադիր նայում է, թե ինչպիսին է յուրաքանչյուր առանձին դեպք: Սա ներառում է նաև ծագման երկրում իրավիճակի գնահատումը», – ասել է Կոկը:
Նրա խոսքով՝ միգրացիոն վարչությունն իրավունք ունի հետաձգել ապաստան տրամադրելու մասին որոշումը, եթե դիմողի երկրում իրավիճակը պարզ չէ։ Սա այն է, ինչ այժմ վերաբերում է Սիրիային, ասել է Կոկը։
Գործնականում, նրա գնահատմամբ, սիրիական դիմումներն այժմ «կդասավորվեն ցանկի ներքում՝ առաջնահերթություն փոխանցելով ապաստանի այլ հայցերի:
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով BAMF-ը կասեցրել է ապաստանի վերաբերյալ ցանկացած որոշում Սիրիայի քաղաքացիների դիմումների վերաբերյալ։ Գերատեսչության ներկայացուցիչը երկրում ստեղծված իրավիճակը շփոթեցնող և անկանխատեսելի է անվանել։ Հետևաբար, ըստ կառույցի, ապաստան տրամադրելու ցանկացած որոշում կլինի ոչ հաստատուն:
Բաց մի թողեք
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ
Եվրամիությունում համաձայնեցվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը