ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել է, վերաբերել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:
Նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը սոցցանցի իր էջում հայտնել է, թե ինչ նամակագրության մասին է խոսքը:
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:
Այսքանը»,- գրել է նա:






Բաց մի թողեք
Ինչպիսին է Թրամփի պատկերացրած խաղաղության փաստաթուղթը․ Քրիստինե Վարդանյան
Մայր Աթոռի դեմ գործարկվել է ռեպրեսիվ ողջ զինանոցը՝ բանտարկություններից մինչև տեղեկատվական ահաբեկչություն
Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում և ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ. Տեր Զարեհ․ Լուսանկար