Մինչ Ուկրաինան «դանդաղորեն պարտվում» է մարտի դաշտում, Ռուսաստանը «պարտվում է տնտեսական ճակատում», գրում է The Telegraph-ը։
Փորձագետները նշում են, որ Կրեմլի նավթի արտահանման եկամուտները չափազանց փոքր են պատերազմը բարձր ինտենսիվությամբ պահելու համար, և որ ոչ ոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ոչ մի կոպեկ» պարտք չի տա: Ուստի Ռուսաստանը գնալով ավելի է մոտենում «տնտեսական» վերահսկողությունից դուրս գալուն։
Ռուսաստանի գերտաքացած ռազմական տնտեսությունը շատ նման է 1917-ի վերջին Գերմանիայի չաշխատող ռազմական տնտեսությանը, որը սպառել էր որակյալ կադրերին, և որը դաշնակիցների երեք տարվա շրջափակումից հետո հայտնվել էր չափազանց ծանր վիճակում, ինչպես հետագայում ցույց տվեցին Լյուդենդորֆի հարձակման լոգիստիկ անհաջողությունները, գրում է The Telegraph-ը։
Սա հատկապես ընդգծում է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ փլուզվեց Բաշար ալ-Ասադի ռեժիմը, ինչի պատճառով սասանվեց Պուտինի հեղինակությունը Մերձավոր Արևելքում։ Նա ոչինչ չէր կարող անել արաբական աշխարհում իր միակ պետական դաշնակցին փրկելու համար։
«Ռուսական ռազմական հզորության սահմաններն ակնհայտ դարձան։ Այժմ Թուրքիան է տարածաշրջանի տերն ու տիրականը։ Իսկ Պուտինը թույլ դիրքերից է սկսում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները»,- ասում է Chatham House-ի աշխատակից Թիմ Էշը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան սպասում են Թրամփի վերջնագրերին: ԵթեՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվի խաղաղության պայմաններից, ապա ԱՄՆ-ը կդադարեցնի ամբողջ ռազմական օգնությունը, եթե Պուտինը ժամանակ ձգի, Միացյալ Նահանգները կուժեղացնի ռազմական միջոցները և կսկսի ռուսական տնտեսության «գորգաձև ռմբակոծումը»: Նշվում է, որ երկու տարի Ռուսաստանի տնտեսությունը «լավ էր դիմանում», սակայն երրորդ տարում դարձավ ավելի բարդ։
Տեքստում նաև ընդգծվում է ԱՄՆ պատժամիջոցների կարևորությունը, որոնք երեք շաբաթ առաջ սահմանվել էին Գազպրոմբանկի և ավելի քան 50 ռուսական այլ բանկերի դեմ՝ կապված տրանզակցիաների հետ։ Սա զգալիորեն բարդացրել է էներգառեսուրսների առևտրի և սև շուկայում տեխնոլոգիաներ գնելու Ռուսաստանի հնարավորությունները: Դրա պատճառով ռուբլու փոխարժեքը շատ չանցած նվազեց դոլարի, եվրոյի և այլ արժույթների նկատմամբ։
Քչերն էին կանխատեսում խորհրդային ռեժիմի հանկարծակի և ամբողջական փլուզումը, թեև տնտեսական անկման և կայսերական բարքերի բոլոր նշաններն արդեն ակնհայտ էին 1989 թվականին:
«Պուտինի ռեժիմը դեռ չի հասել այդ կետին, բայց ևս մեկ փոփոխություն Մերձավոր Արևելքում բավական կլինի, որպեսզի ամեն ինչ իր տեղը գա։ Եթե Սաուդյան Արաբիան նորից որոշի աշխարհը հեղեղել էժան նավթով՝ շուկայի մասնաբաժինը իրեն վերադարձնելու համար, ինչպես շատերն են կանխատեսում, նավթը կնվազի 40 դոլարից, և Ռուսաստանը դուրս կգա տնտեսական վերահսկողությունից»,- ասվում է նյութում:
Բաց մի թողեք
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»
Կիևը կզիջի՞ արդյոք․ Մոսկվան էլ իր բաժին զիջումն արեց Սիրիայում