ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցների խստացումը՝ Կրեմլի վրա ճնշումը մեծացնելու համար, ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց առաջ։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ հնարավոր նոր սահմանափակումների մանրամասները դեռ մշակվում են, սակայն, ինչպես Bloomberg-ին հայտնել են գործընթացին ծանոթ մի քանի աղբյուրներ, պատժամիջոցները կարող են ազդել Ռուսաստանի Դաշնությունից նավթի մի քանի տեսակների վրա:
Բայդենի վարչակազմը երկար ժամանակ չէր գնում այդ քայլին, հատկապես նախագահական ընտրություններին նախօրեին՝ վախենալով էներգակիրների գների աճից։ Սակայն նավթի գների անկման և աճող մտավախությունների պատճառով, որ Թրամփը կարող է ստիպել Ուկրաինային զիջումներ անել ՌԴ-ն, Բայդենի վարչակազմն «այժմ բաց է ավելի վճռական գործողությունների համար», ասել են Bloomberg-ի աղբյուրները։
Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Սպիտակ տունը դիտարկում է նաև ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, որոնց օգնությամբ Մոսկվան շրջանցում է ռուսական նավթի գնային շեմը։
Նշվում է, որ առաջիկա շաբաթներին կարող են նոր սահմանափակումները ներկայացվել, բացի այդ՝ Եվրամիությունը նույնպես նախատեսում է նմանատիպ միջոցներ ձեռնարկել։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են լրատվամիջոցին մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ։
Բաց մի թողեք
Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն՝ ըստ Politico-ի
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Թրամփը ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել․ ինչ են քննարկել. Լուսանկար