Այսօր նաև նորվեգացի հայտնի գեղանկարիչ Էդվարդ Մունկի, իրականում շատ դժբախտ մարդու ծննդյան օրն է, ում կյանքի օրոք ևս նկարները արժեք չունեին, հիմա՝ մեծ հավաքածուների մաս է կազմում ու աճուրդներում վաճառվում։ Այսպիսին է կյանքը ․․․
Էդվարդ Մունկը նշում էր. «Ես նկարում եմ միայն հիշողությունները, ոչ մի ավելորդ դետալ, ոչինչ, ինչ ես ինքս չեմ տեսել, այստեղից էլ իմ նկարների պարզությունը, այստեղից էլ իմ նկարների դատարկությունը»:
Մունկի կյանքում ճակատագրական է լինում նաև սիրային կապը Տուլայի հետ: Երբ վերջինս նկարչից պահանջում է ամուսնանալ, իսկ Մունկը կտրականապես մերժում է, նա դեղահաբերի միջոցով փորձում է ինքնասպան լինել: Նրանք հանդիպում են խոսելու, սակայն Տուլան Մունկի առջև կրկին անգամ փորձում է ինքնասպան լինել ատրճանակով:
Մունկը, կարծելով, որ դա ցուցադրական քայլ է, ամեն դեպքում ձեռքով փորձում է պահել ատրճանակը, և արդյունքում կրակոցը հնչում է և վնասում Մունկի ձեռքը: Դրանից հետո նրանց կապը խզվում է, սակայն վատանում է նաև Մունկի հոգեվիճակը: Նրա մոտ կպչուն և մշտապես հետապնդման մտքեր են լինում, դառնում է ագրեսիվ և տեղի-անտեղի բախումներ հրահրում: Նրան ստիպված են լինում տեղափոխել հոգեբուժարան, որտեղ էլ նա մնում է վեց ամիս: Հոգեբուժարանից դուրս գալուց հետո նա իր ստեղծագործություններում սկսում է ավելի կտրուկ գույներ օգտագործել:
«Ճիչը» համարվում է էքսպրեսիոնիզմի խորհրդանիշը և դարձել է 20-րդ դարի արվեստի յուրօրինակ «նախերգանքը»։ Այն հանդիսացավ մոդեռնիզմի համար անկյունաքարային երևույթ, քանի որ վերաբերում է մենակությանը, հուսահատությանն ու օտարացմանը, որոնք այդ ուղղության գլխավոր բնորոշ գծերից են։ Կարծես թե նկարիչը նայել ու տեսել է գալիք հարյուրամյակին սպառնացող վտանգները՝ համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, բնապահպանական ճգնաժամեր և պատկերել է դրանց լուծումը չգտնող մարդուն, որ ճչում է հուսահատությունից։
Բնությունը միակ բանը չէ, որ մարդ կարող է իր աչքով տեսնել: Հոգու ներքին տեսքը նույնպես կարելի է տեսնել:
Ես դեռ վաղուց գիտեի կյանքի տառապանքների ու վտանգների, մահից հետո կյանքի, և ներքին տանջանքների մասին, որոնք դժոխքում սպասում են մահացու մեղքեր գործած մարդկանց:
Ես միշտ ինչ-որ պատ եմ ստեղծում իմ ու նկարածս մոդելի միջև, որպեսիզի հանգիստ նկարեմ: Հակառակ դեպքում նա կարող է ինձ շփոթեցնող ու շեղող ինչ-որ բան ասել:
Ինչքան հիշում եմ ինձ, ես միշտ տառապել եմ անհանգստության խորը զգացումով, որը փորձել եմ արտահայտել իմ արվեստում:
Մարդը հավատում է, որ բոլոր դիմանկարներն իրար նման են և տարբեր է միայն իր դիմանկարը:
Երբ որևէ մարդու եմ նկարում, նրա թշնամիները միշտ նմանություն են գտնում դիմանկարի ու այդ մարդու իրական կերպարի միջև:
Կյանքի հանդեպ տածած վախս անհրաժեշտ է, ինչպես իմ հիվանդությունը: Առանց անհանգստության ու հիվանդության ես կնմանվեմ նավի առանց ղեկի:
Բաց մի թողեք
Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին
Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ Լուսանկար
Այսօր հրաշալի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան օրն է. Լուսանկար, Տեսանյութեր