«Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել իր կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամների հետ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանդիպումը, բնականաբար, անցկացվել է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ հանդիպումը «օնլայն» չի եղել: Ենթադրվում է, որ Պողոսյանը կազմակերպել է կուսակցության «կորիզի» այցը ՌԴ մայրաքաղաք:
Հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ, Պողոսյանը նշել է, որ գործող իշխանությունը մեր երկիրը տանում է ամբողջական կործանման, ամբողջական հանձնման Թուրքիային։ «Օր առաջ պետք է ազատվել այս չարիքից, քանի դեռ մենք կարող ենք փրկել մեր երկիրը, քանի դեռ չի հանձնվել թշնամուն Հայաստանի Հանրապետությունը»,ասել է նա՝ հավելելով, որ այսօր արդեն ավելի քան ակնառու է Թուրքիայի ծրագիրը. դա Հայաստանի Հանրապետության իսպառ վերացումն է։ ՀՀՄ նախագահը որպես օրինակ է բերել Սիրիան, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել այդ երկիրը: «Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները»,ասել է Պողոսյանը:
ԴԱՀԿ նախկին ղեկավարը նաև նշել է, թե այս իշխանությունն իր թուլության պատճառով զբաղված է ինքնախաբեությամբ, խաբում է իրեն, խաբում է մի ամբողջ ժողովրդի։ «Բայց 6 տարին ավելի քան բավարար է հասկանալու, թե ուր են տանում մեզ սրանք»,-նշել է Պողոսյանն ու հատկապես երիտասարդներին կոչ արել արթնանալ և արթնացնել ամբողջ ազգին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել իր կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամների հետ։ Հանդիպումը, բնականաբար, անցկացվել է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ հանդիպումը «օնլայն» չի եղել: Ենթադրվում է, որ Պողոսյանը կազմակերպել է կուսակցության «կորիզի» այցը ՌԴ մայրաքաղաք:
Հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ, Պողոսյանը նշել է, որ գործող իշխանությունը մեր երկիրը տանում է ամբողջական կործանման, ամբողջական հանձնման Թուրքիային։ «Օր առաջ պետք է ազատվել այս չարիքից, քանի դեռ մենք կարող ենք փրկել մեր երկիրը, քանի դեռ չի հանձնվել թշնամուն Հայաստանի Հանրապետությունը»,ասել է նա՝ հավելելով, որ այսօր արդեն ավելի քան ակնառու է Թուրքիայի ծրագիրը. դա Հայաստանի Հանրապետության իսպառ վերացումն է։ ՀՀՄ նախագահը որպես օրինակ է բերել Սիրիան, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել այդ երկիրը: «Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները»,ասել է Պողոսյանը:
ԴԱՀԿ նախկին ղեկավարը նաև նշել է, թե այս իշխանությունն իր թուլության պատճառով զբաղված է ինքնախաբեությամբ, խաբում է իրեն, խաբում է մի ամբողջ ժողովրդի։ «Բայց 6 տարին ավելի քան բավարար է հասկանալու, թե ուր են տանում մեզ սրանք»,-նշել է Պողոսյանն ու հատկապես երիտասարդներին կոչ արել արթնանալ և արթնացնել ամբողջ ազգին։
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան