Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստվում է լքել իր պաշտոնը։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին արդեն համապատասխան որոշում է կայացրել։
Նշվում է, որ Իվանիշվիլիի հեռախոսազրույցը Մակրոնի հետ արագացրել է Կոբախիձեի հրաժարականի որոշման ընդունումը:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահն ու ընդդիմությունը, բավարարել է իր 8 թիմակցի խնդրանքը՝ չեղյալ համարել պատգամավորական մանդատները։
Այս հարցի քվեարկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին։
Չեղյալ են հայտարարվել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլիի, ինչպես նաև մի քանի նախարարի և փոխնախարարի պատգամավորական մանդատները:
Բաց մի թողեք
Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ-ն Օդեսայում վերահսկողություն է սահմանել․ Լուսանկար
ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքերով