ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը բոլորովին վերջերս իշխանությունում իզգոյի կարգավիճակում էր, եւ նրա հետ անգամ ՔՊ-ի իր գործընկերները չէին շփվում, նա մի քանի սորոսական տիկնանց հետ էր ընկերություն անում, առաջին պլան է բարձրացել` Արեւմուտքից նկատվող վերջին ճնշումների արդյունքում: Մասնավորապես, այդ համատեքստում է պետք դիտարկել պետական ապարատում կատարվող վերջին նշանակումները․ Սրբուհի Գալյանի` արդարադատության նախարար, Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելը։
«Հրապարակը» գրում է․ Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, քովիդի գործով գլխավոր դերակատար Թորոսյանը, ըստ էության, հասավ իր նպատակին, նա պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա՝ զբաղեցնելով ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Իսկ ՔՊ-ում դիստանցիա են պահում նրանից՝ կարծելով, որ նա ուժեղ է ավելի շուտ իր դրսի հովանավորների շնորհիվ, քան թե Նիկոլ Փաշինյանի։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար