Դեկեմբերի 14-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է եղել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կոտրվել: Ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։
Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վիճկում հայտնաբերվել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա։
Դեկտեմբերի 13-ից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։ Ավերածություններ կան նաև Ծաղկաշենում:
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ