18/02/2026

Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ գործող նախագահը ցուցարարների մոտ է

Tbilisi cuyc Georgia e1714556947252
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են վեցերորդ նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ 300 ընտրիչներից բաղկացած կոլեգիայի ժողովում։ Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների արդյունքները տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով նույնն է): Եթե ​​Կավելաշվիլին չստանա ընտրողների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, կնշանակվի երկրորդ փուլ, որը կկայանա նույն օրը։ Վրաստանում նախագահական ընտրություններին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է ընթանում։ Խորհրդարանը սահմանել է անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը սահմանափակ է։ Ազատության հրապարակում ջրցան մեքենաներ են հայտնվել: Ոստիկանական ուժեր են տեղակայվել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գնացել է ցուցարարների մոտ։

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.