Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան:
«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:
Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել էր, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:
Բաց մի թողեք
«Porsche Cayenne»-ը բախվել է 2 մեքենայի, ապա 1 անձի վրաերթի ենթարկել․ կա զոհ
Թուրքիան ինչու է ավելացնում ռազմական ներկայությունը Նախիջևանում
Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բժիշկներն արձանագրել են յուղման կետի աշխատակցի մահը. Լուսանկար