Վրաստանում ավարտվել են նախագահական ընտրույթունները: Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է նախագահ՝ ստանալով ընտրական 300 ձայներից 224-ը՝ անհրաժեշտ 200-ից ավելի:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն։
Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, Ռուսաստանի և Շվեյցարիայի չեմպիոն: Նա ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Նա 2016 թվականից «Վրացական երազանք»-ի պատգամավորներից մեկն է։
Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Վրաստանում մեկնարկել էին նախագահական ընտրությունները, իսկ խորհրդարանի դիմաց՝ վերսկսվել բողոքի ակցիաները:
Առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրել: 5 տարի ժամկետով նախագահը ընտրվել 300 հոգանոց կոլեգիայի կողմից։






Բաց մի թողեք
Մահացել է 26-ամյա երիտասարդ ուսուցիչն, ում դաժան ծեծի էին ենթարկել անչափահասների խումբը․ Լուսանկար
Իսրայելում «ինքնության» ճգնաժամը կարող է մերձավորարևելյան սրացման պատճառ դառնալ
Պենտագոնը 130 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել