ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։
«Հրապարակը» գրում է․ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է` դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։
Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթեւ, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձեւ» չէ, այլ նախնադարյան է:
Հետո գար` ամուսնուն պատմեր այդ մասին եւ ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք եւ բարեկեցիկ կացարաններում` պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»